BUILDTECH
Կառուցում ենք մասնագիտական զարգացման միջավայր
«ԲիլդԹեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2026 թվականի ապրիլի 14-ին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում քաղաքաշինության ոլորտում՝ կազմակերպելով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ և կրթական միջոցառումներ։
Մեր նպատակն է ստեղծել մասնագիտական կրթության ժամանակակից միջավայր, որտեղ տեսական գիտելիքները համադրվում են գործնական մոտեցումների հետ։
Դասընթացները նախատեսված են ճարտարապետության, շինարարության և քաղաքաշինության ոլորտի մասնագետների համար։ Դրանք անցկացվում են առկա ձևաչափով՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման նպատակով։
